Hero 1 Hero 2 Hero 3 Hero 4 Hero 5 Hero 6 Hero 7 Hero 8 Hero 9
Միասին Կարող ենք

ԾՐԱԳԻՐ

«Միասին կարող ենք»-ը պարզապես կարգախոս չէ: «Միասին»-ը մեր 2026 թվականի ընտրարշավի  հիմքն է, որտեղ առաջնայինը հասարակությունն է, իսկ հասարակության պահանջները մեզ համար առաջնահերթ են:

Այդ պատճառով մեր նախընտրական ծրագիրը մենք գրում ենք Միասին:

Անցեք հետևյալ հղումով, տրամադրեք մեզ մի փոքր ժամանակ և պատասխանեք Ձեզ համար առաջնային կարևորություն ունեցող հարցերին, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր նախընտրական ծրագրում:

ՄԱՍՆԱԿՑԵԼ

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ

Մենք կարող ենք կառուցել ուժեղ և կազմակերպված պետություն՝ պետություն, որը հիմնված է արդարության, արժանապատվության և ազգային համերաշխության վրա:

Մենք կարող ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը և պաշտպանել մեր ինքնությունը՝ մեր լեզուն, մեր հավատը, մեր ընտանիքը, մեր ազգային արժեքները։

Մենք կարող ենք ստեղծել գիտելիքահեն տնտեսություն, արժեքահեն կրթություն և նորարարական Հայաստան՝ երկիր, որտեղ զարգացումը ծնվում է մտքից, գիտելիքից և ստեղծարարությունից։

Մենք կարող ենք վերականգնել համերաշխությունը և միավորվել իրական համահայկականության գաղափարի շուրջ։

Մենք հավատում ենք, որ ժողովուրդը պարզապես մարդկանց բազմություն չէ։ Երբ ժողովուրդը միասին է՝ նրա հնարավորությունների սահմանը վերանում է։ Միասին կարող ենք։