ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աղվան Վարդանյանը պետական և քաղաքական գործիչ է, գրող, անկուսակցական: Մասնագիտությամբ բանասեր է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ և յոթ թոռ։
1988 թվականից ակտիվ քաղաքականության մեջ է։ Որպես պետական գործիչ՝ ղեկավարել և համակարգել է սոցիալական ոլորտը՝ զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը (2003-2008 թթ.): Եղել է Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, խմբակցության ղեկավար, ինչպես նաև Հայաստանի գրողների միության քարտուղար: Նրա գործունեության հիմքը սեփական հարուստ փորձով Հայաստանի Հանրապետության կայացմանն ու ամրապնդմանը ծառայելն է:
Լինելով «Հայաստան» դաշինքի անդամ՝ նրա նպատակն է երկիրը դուրս բերել ստեղծված ողբերգական վիճակից: Նա քաղաքական պայքարի առաջնագծում է՝ օրվա իշխանություններին հեռացնելու և անվտանգ ու արժանապատիվ պետություն վերակերտելու հաստատակամությամբ: