ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ
Ագնեսա Խամոյանը քաղաքական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և մասնագիտությամբ լրագրող։
Ունի լրագրության ոլորտում աշխատանքի ավելի քան 10 տարվա փորձ: 2021 թվականից, արդեն որպես խորհրդարանական, իր մասնագիտական հմտություններն ու քաղաքական ներուժն ուղղել է օրվա իշխանությունների իրական դեմքը և կեղծիքները բացահայտելուն, հանրությանը ճշմարտությունը ներկայացնելուն: Նրա առաքելությունն է ապահովել թափանցիկություն և արդարություն հանրային-քաղաքական դաշտում։
Լինելով «Հայաստան» դաշինքի անդամ՝ նա համոզված է, որ միայն ուժեղ առաջնորդի և կարող թիմի միասնական աշխատանքի շնորհիվ է հնարավոր հաղթահարել ճգնաժամը: Նրա գլխավոր նպատակն է երկրում հաստատել իրական խաղաղություն և հանրային համերաշխություն։