Աննա Գրիգորյան

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աննա Գրիգորյանը պետական գործիչ է, 2020 թվականից՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Ունի մանկավարժական և քաղաքական ակտիվ գործունեության հարուստ փորձ: Ավելի քան 8 տարի դասավանդել է «Քվանտ» վարժարանում: Որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ՝ միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնում է Արցախի ժողովրդի իրավունքների, ռազմագերիների վերադարձի և ՀՀ անվտանգային մարտահրավերների հարցերը։ Նրա առաքելությունն է ազգային արժեքների, հայկական ինքնության և հատկապես Սյունիքի անվտանգության պաշտպանությունը։

«Հայաստան» դաշինքի թիմում՝ նրա գլխավոր նպատակն է ստեղծել ազգային ինքնության վրա խարսխված անվտանգ և հզոր պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ երկրում մրցունակ կրթական համակարգ ձևավորելու և արտաքին ու ներքին սպառնալիքներին դիմակայող, պաշտպանված հայրենիք կերտելու հստակ հանձնառությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ