Անուշ Առաքելյան

ԱՆՈՒՇ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Անուշ Առաքելյանը հասարակական ակտիվ գործիչ է, մասնագիտությամբ՝ տեխնոլոգ։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջը։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ունի ակտիվ քաղաքացիական և հանրային գործունեության հարուստ փորձ։ Հետևողական պայքար է մղում ազգային, հոգևոր և մշակութային արժեքների, մասնավորապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունների բացառման ուղղությամբ։ Նրա առաքելությունն է պաշտպանել ավանդական արժեհամակարգը և ապահովել ազգային դիմագծի անխաթարությունը հանրային կյանքում։

«Հայաստան» դաշինքի թիմին միանալով՝ նրա գլխավոր նպատակն է դպրոցներում վերականգնել հայոց լեզվի, գրականության և պատմության պատշաճ ուսուցանումը: Նա քաղաքականության մեջ է՝ բարձրացնելու կրթության որակը, մատաղ սերնդին կրթելու պետականամետ արժեքներով, ինչպես նաև երիտասարդության շրջանում կանխարգելելու թմրամոլության ու խաղամոլության տարածումը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ