ԱՆՈՒՇ ԲՐՈՒՏՅԱՆ
Անուշ Բրուտյանը դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանուհի է: Ավարտել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ստուդիան, մասնագիտական վերապատրաստում անցել Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանում: Ամուսնացած չէ։
Ունի թատերական արվեստի և մշակութային գործունեության հարուստ փորձ: Տիրապետելով դասական թատրոնի պրոֆեսիոնալ մեթոդներին՝ նա իր գիտելիքները ծառայեցնում է մշակութային կյանքի աշխուժացմանն ու կրթական նոր մոտեցումների ներդրմանը: Նրա առաքելությունն է ազգային հենքի վրա հայկական մշակույթի զարգացումը և արվեստի միջոցով հանրային արժեհամակարգի վերափոխումը։
Լինելով «Հայաստան» դաշինքի շարքերում՝ նրա գլխավոր նպատակն է նոր շունչ հաղորդել մայրաքաղաքի և մարզային թատրոններին ու մշակութային կենտրոններին: Նա քաղաքականության մեջ է՝ ստեղծագործողների համար ինքնադրսևորման լիարժեք հնարավորություններ ստեղծելու և ազգային արժեքների վրա հիմնված կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնելու հստակ հանձնառությամբ։