ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Արմենուհի Կյուրեղյանը պետական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ և ութերորդ գումարումների պատգամավոր։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ՝ գիտամանկավարժական հարուստ փորձով։ Այրի է, ունի երկու դուստր։
Որպես օրենսդիր՝ առանցքային գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման, կրթության և առողջապահության ոլորտներում։ Հեղինակել է օրենսդրական բազմաթիվ նախագծեր՝ հետևողականորեն պայքարելով ընտրական գործընթացների արդարության, ուսուցիչների և բուժաշխատողների արժանապատիվ գնահատման, ինչպես նաև խոցելի խմբերի (թոշակառուներ, ծնողազուրկ ուսանողներ) սոցիալական ու առողջական երաշխիքների ապահովման համար։ Նրա առաքելությունն է օրենքի ուժով պաշտպանել հանրային շահն ու արդարությունը։
«Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է նպաստել տարածքների համաչափ զարգացմանն ու տեղական մակարդակում իրական ժողովրդավարության կայացմանը։ Նա քաղաքականության մեջ է՝ կրթության և առողջապահության ոլորտներում ազգային-պետական հստակ քաղաքականություն իրագործելու և երիտասարդության համար արժանապատիվ ու ապահով հայրենիք կերտելու հանձնառությամբ։