ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արթուր Խաչատրյանը պետական և քաղաքական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մասնագիտությամբ ֆիզիկոս և ֆինանսիստ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, գործարար կառավարման մագիստրոս: Ամուսնացած է, ունի 4 զավակ:
Ունի հանրային, մասնավոր և միջազգային կառույցներում բարձրագույն մակարդակների կառավարման 30 տարվա փորձ: Մշակել և կյանքի է կոչել տարածքային զարգացման ու համայնքների սուբսիդավորման ռազմավարություններ, անմիջականորեն ղեկավարել և ներդրել է Շիրակի մարզի տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ ԱԺ-ում տնտեսական ու բյուջետային հարցերից բացի՝ կենտրոնացել է արցախյան հակամարտության, արտաքին հարաբերությունների և անտվանգային խնդիրների։
Քաղաքականության մեջ է 1991 թվականից՝ Արցախյան ազատամարտի ակունքներից: Որպես «Հայաստան» դաշինքի անդամ՝ նրա գլխավոր նպատակն է կանխել պետականության կորուստը: Նա պայքարում է անվտանգ, տնտեսապես հզոր պետություն կառուցելու համար, որտեղ ազգային անվտանգությունն անսակարկելի է: