ԱՐԹՈՒՐ ՕՀԱՆՅԱՆ
Արթուր Օհանյանը հանրային գործիչ է, մասնագիտությամբ՝ լեզվաբան և մանկավարժ։ Ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրան, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ունի տեղական ինքնակառավարման և կրթության ոլորտների կառավարման ու գիտամանկավարժական հարուստ փորձ։ Ավելի քան 20 տարի դասավանդում է Վանաձորի պետական համալսարանում։ Երեք անգամ ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ և շուրջ հինգ տարի զբաղեցրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։ Նրա առաքելությունն է իր երկարամյա փորձառությունը ծառայեցնել համայնքների համաչափ զարգացմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը։
«Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է իրագործել համակարգային կրթական բարեփոխումներ։ Նա քաղաքականության մեջ է՝ որակյալ կրթություն ապահովելու և յուրաքանչյուր համայնքում քաղաքացիների համար արժանապատիվ ու կայուն ապագա երաշխավորելու հստակ հանձնառությամբ։