Արթուր Սարգսյան

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Արթուր Սարգսյանը պետական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական: Ունի կրկնակի բարձրագույն կրթություն. մասնագիտությամբ տնտեսագետ է (Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ) և իրավաբան (Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա): Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Ունի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարման տպավորիչ փորձ: Ավելի քան մեկ տասնամյակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մաքսային համակարգում, ապա՝ 2016-2021 թվականներին, ղեկավարել է Սիսիան համայնքը: Նրա մոտեցումը իր իրավաբանական, տնտեսագիտական գիտելիքներն ու փորձառությունը տարածքային կառավարման արդյունավետության բարձրացմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը ծառայեցնելն է:

«Հայաստան» դաշինքի թիմում նրա գլխավոր նպատակն է ստեղծել անվտանգ, տնտեսապես կայուն և համաչափ զարգացող պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ սահմանամերձ համայնքների կենսունակությունն ամրապնդելու և երկրում իրավունքի բացարձակ գերակայություն հաստատելու հաստատակամությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ