ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
Արծվիկ Մինասյանը պետական, կուսակցական, քաղաքական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության քարտուղար։ Ունի կրկնակի բարձրագույն կրթություն (տնտեսագետ-մաթեմատիկոս, իրավաբան), տնտեսագիտության թեկնածու է և տասնամյակներ շարունակ դասավանդում է ԵՊՀ-ում: Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ունի պետական կառավարման և օրենսդիր գործունեության հարուստ փորձ: Տարբեր տարիներ եղել է ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության և տնտեսական զարգացման նախարար, երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Որպես քաղաքական գործիչ և գիտնական՝ նրա առաքելությունն է իր հիմնարար տնտեսագիտական և իրավագիտական գիտելիքները ծառայեցնել երկրի ֆինանսատնտեսական կայունությանն ու իրավական համակարգի զարգացմանը։
«Հայաստան» դաշինքի թիմի շարքերում նրա գլխավոր նպատակն է կերտել սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ տնտեսական իրական առաջընթաց ապահովելու, պետական կառավարման համակարգն արդիականացնելու և ազգային շահերով առաջնորդվող, ապահով ապագա երաշխավորելու հաստատակամությամբ: