ԲՈՐԻՍ ԹԱՄՈՅԱՆ
Բորիս Թամոյանը լրագրող է, արևելագետ և տեղեկատվական ոլորտի մասնագետ: Ունի մագիստրոսի կրթական աստիճան: Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տեղեկատվական ոլորտում ունի ավելի քան 13 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ: Մասնագիտացած լինելով մեդիա դաշտում՝ հաջողությամբ իրականացրել է նարատիվների ձևավորման և հանրային ընկալումների կառավարման նախագծեր։ Որպես մեդիափորձագետ՝ իր ռեսուրսներով նպաստել է քաղաքական գործընթացների գրագետ հաղորդակցմանը և ազգային օրակարգերի համակարգված պաշտպանությանն ու առաջմղմանը:
«Հայաստան» դաշինքի կազմում նրա առանցքային նպատակն է ձևավորել որակյալ և պատասխանատու տեղեկատվական միջավայր։ Նա քաղաքականության մեջ է՝ առողջ հանրային կարծիքի ձևավորման միջոցով ազգային օրակարգը սպասարկելու և պետության կայուն ու հավասարակշռված զարգացումն ապահովելու հստակ հանձնառությամբ։