ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գառնիկ Դանիելյանը պետական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մագիստրատուրան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունի մասնավոր հատվածի կառավարման և ձեռնարկատիրական գործունեության երկարամյա հաջողված փորձ: Տարիներ շարունակ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ և իրականացրել բիզնես նախագծեր: Որպես հայրենիքի նվիրյալ պաշտպան՝ ակտիվ մասնակցություն է ունեցել թե՛ 2016 թվականի Ապրիլյան և թե՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմներին: Նրա առաքելությունն է բիզնեսում և ակտիվ քաղաքականության մեջ կուտակած իր փորձառությունը ծառայեցնել պետության կայունությանն ու տնտեսական առաջընթացին:
«Հայաստան» դաշինքի թիմում նրա գլխավոր նպատակն է ստեղծել ինքնաբավ և պաշտպանված պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու, երկրի պարենային անվտանգության մարտահրավերները հաղթահարելու և քաղաքացիների համար արժանապատիվ ապագա երաշխավորելու հստակ հանձնառությամբ: