Գեղամ Մանուկյան

ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Գեղամ Մանուկյանը պետական և քաղաքական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Մասնագիտությամբ արևելագետ-թուրքագետ է, հայտնի հեռուստամեկնաբան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Ունի լրագրողական, հանրային և օրենսդիր գործունեության հարուստ փորձ: Շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական ծառայությունը, հեղինակել պատմական բազմաթիվ ֆիլմեր: 1988-ից ակտիվ քաղաքականության մեջ է, անցել է գաղափարական պայքարի և քաղաքական բռնաճնշումների բարդ ուղիով: Որպես ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ նրա առաքելությունն է հետևողականորեն պաշտպանել Զինված ուժերի շահերը և բարելավել զինծառայողների վիճակը:

Իբրև դաշնակցական՝ միանալով «Հայաստան» դաշինքին՝ նրա գլխավոր նպատակն է ստեղծել ազգային, ինքնության վրա հիմնված ու մեծ երազանքներ ունեցող պետություն, որի անվտանգությունն ամուր է ու առաջին հերթին՝ հոգեպես, նյութապես մրցունակ ու մարտունակ Բանակով։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ