ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գերասիմ Վարդանյանը քաղաքական գործիչ է, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունի ակտիվ քաղաքական և հանրային կառավարման փորձ: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ պետական համակարգում և կուսակցական կառույցներում: Որպես հայրենիքի նվիրյալ պաշտպան՝ ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում ակտիվորեն մասնակցել է 2016թ. Ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմներին: Իր անզիջում քաղաքական հայացքների և գործունեության համար 2022 և 2024 թվականներին ենթարկվել է քաղաքական բանտարկության: Նրա առաքելությունն է անմնացորդ ծառայել հայոց պետականության ամրապնդմանը։
«Հայաստան» դաշինքի թիմի շարքերում նրա գլխավոր նպատակն է պաշտպանել ազգային արժեքներն ու անվտանգությունը: Նա քաղաքական պայքարի առաջնագծում է՝ հետևողականորեն առաջ մղելու հայկական շահը և կերտելու ինքնիշխան, ազգային ամուր նկարագիր ունեցող հզոր հայրենիք: