ԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Իգոր Սարգսյանը պետական և քաղաքական գործիչ է, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։ Ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով երկրաֆիզիկոս-ինժեների որակավորում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ունի պետական կառավարման և հայրենիքի պաշտպանության տպավորիչ փորձառություն։ Որպես նվիրյալ ազատամարտիկ և հրամանատար՝ ակտիվորեն մասնակցել է Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին՝ արժանանալով բարձրագույն մարտական պարգևների։ Շուրջ երկու տասնամյակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում՝ հետևողականորեն պաշտպանելով պետական շահը: Անզիջում ազգային դիրքորոշման և «Սրբազան պայքար» շարժմանը մասնակցելու պատճառով այժմ անազատության մեջ է՝ որպես քաղբանտարկյալ։ Նրա առաքելությունն է անմնացորդ պայքարել հանուն արդարության։
«Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է վերականգնել հայոց պետականության խարխլված հիմքերն ու ազգային արժանապատվությունը: Նա քաղաքականության մեջ է՝ կերտելու անվտանգ, ինքնիշխան և ուժեղ Հայաստան, որտեղ ապագա սերունդները կապրեն կայուն զարգացման և լիարժեք պաշտպանվածության պայմաններում։