ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Կարեն Սիմոնյանը գործարար է և հասարակական գործիչ։ Վերապատրաստված մասնագետ է մարքեթինգի և շուկայի զարգացման ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ունի ձեռնարկատիրական գործունեության ավելի քան 16 տարվա հաջողված փորձ։ Որպես գործարար՝ հիմնել և զարգացրել է բիզնես նախագծեր, ստեղծել նոր աշխատատեղեր և ակտիվորեն նպաստել համայնքային նախաձեռնությունների իրագործմանը։ Նրա առաքելությունն է իր հարուստ փորձը ծառայեցնել տեղական բիզնեսի խթանմանը, տնտեսության աշխուժացմանն ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։
«Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է Գյումրին դարձնել առավել բարեկեցիկ և բարգավաճ քաղաք։ Նա քաղաքականության մեջ է՝ երիտասարդների ակտիվ հանրային ներգրավվածությունն ապահովելու և նրանց ապագան հայրենի քաղաքի ու երկրի զարգացման հետ ամուր կապելու հստակ հանձնառությամբ։