Քրիստինե Նազարյան

ՔՐԻՍՏԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ

Քրիստինե Նազարյանը գործարար է, կառավարիչ և հասարակական գործիչ։ Մասնագիտությամբ բանասեր է, ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ունի մեկ զավակ։

Ծառայությունների ոլորտում ունի ավելի քան 20 տարվա բարձրագույն կառավարման հաջողված փորձ։ Երկար տարիներ ղեկավարել է կոսմետոլոգիական և հյուրանոցային խոշոր համալիրներ, մասնակցել վերահսկողության հանձնաժողովների ու միջազգային ծրագրերի (այդ թվում՝ ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում»): 2018-ին հիմնադրել է «Սթափ զրույց» հանրային հարթակը։ Նրա առաքելությունն է նպաստել կայուն բիզնես միջավայրի և հատկապես կանանց ձեռներեցության զարգացմանը։

«Հայաստան» դաշինքի կազմում նրա գլխավոր նպատակն է նպաստել իրական, պատասխանատու և պահանջատեր քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Նա քաղաքականության մեջ է, որպեսզի իր փորձով օգնի ստեղծել այնպիսի պետություն, որը կերաշխավորի սեփական երկրում արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ