ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քրիստինե Վարդանյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է։ Մասնագիտությամբ միջազգայնագետ է. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտական վերապատրաստումներ անցել Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի Հայ դատի գրասենյակում։ Ամուսնացած չէ։
Ունի օրենսդիր աշխատանքի և ծրագրերի համակարգման հարուստ փորձ։ Որպես միջազգայնագետ և խորհրդարանական՝ տարբեր հարթակներում ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի պետական շահերը՝ առաջ մղելով հայկական ինքնության պահպանմանն ուղղված օրակարգեր։ Նրա առաքելությունն է զարգացած, մրցունակ և պաշտպանված պետության կառուցումը։
Միանալով «Հայաստան» դաշինքին՝ նրա գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի պետություն, որտեղ սեփական հայրենիքում ապրելն ու արարելը կլինի երազանք, այլ ոչ թե՝ զոհողություն։ Նա քաղաքականության մեջ է՝ իր գիտելիքներն ու փորձը բացառապես ազգային-պետական շահերի պաշտպանությանը ծառայեցնելու հստակ հանձնառությամբ։