Լևոն Քոչարյան

ԼԵՒՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Լևոն Քոչարյանը պետական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ինչպես նաև ստացել տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական գործողությունների վարչությունում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ունի մասնավոր հատվածի կառավարման և սպորտի զարգացման երկարամյա փորձ: Շուրջ 15 տարի եղել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի անդամ: Մեծ է նրա ավանդը հայկական սպորտում. 2017 թվականից նախագահում է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան: Որպես խորհրդարանական՝ նրա առաքելությունն է իր իրավագիտական ու տնտեսագիտական գիտելիքները ծառայեցնել պետության արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը և երիտասարդության ներուժի իրացմանը:

«Հայաստան» դաշինքի թիմում նրա գլխավոր նպատակն է կերտել անվտանգ և հզոր պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ երկրի ազգային անվտանգությունն ամրապնդելու, առողջ սերնդի դաստիարակման գործում սպորտի դերն ընդլայնելու և յուրաքանչյուր քաղաքացու համար ապահով ապագա երաշխավորելու հստակ հանձնառությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ