Լիլիթ Գալստյան

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Լիլիթ Գալստյանը հասարակական-քաղաքական գործիչ է, ՀՀ ԱԺ չորրորդ և ութերորդ գումարումների պատգամավոր: Բանասիրական գիտությունների թեկնածու է (ԵՊՀ), քաղաքագիտության մագիստրոս (ՀԱՀ): Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է։

Ունի կրթության և մշակույթի կառավարման բազմամյա հաջողված փորձ: Ղեկավարել է ԿԳՆ Միջազգային ծրագրերի կենտրոնը (1999-2005թթ.) և «Համազգային» հիմնադրամը (1999-2016թթ.)՝ կյանքի կոչելով տասնյակ ազգանպաստ նախագծեր։ Հեղինակ է գիտական, գեղարվեստական և թարգմանական բազմաթիվ ժողովածուների։ 2023-ին ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ։ Նրա առաքելությունը կրթության ու մշակույթի միջոցով ազգային դիմագծի պահպանումն է։

Որպես «Հայաստան» դաշինքի թիմի անդամ՝ նրա նպատակն է կասեցնել ազգային արժեքների նահանջը և վերականգնել կրթության ու մշակույթի ռազմավարական դերը պետության կայացման գործում։ Նա քաղաքականության մեջ է՝ գիտելիքահենք և ինքնիշխան Հայաստան կառուցելու հանձնառությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ