Լուսինե Քարամյան

ԼՈՒՍԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆ

Լուսինե Քարամյանը իրավաբան է, իրավագիտության մագիստրոս։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ավելի քան 7 տարվա մասնագիտական փորձով իրավաբան է, որն իր աշխատանքի հիմքում մշտապես դրել է արդարության և իրավունքի գերակայության պաշտպանությունը։ Ունի իրավական ոլորտում արդյունավետ գործունեության փորձ։ Նրա առաքելությունն է նպաստել Հայաստանում վստահելի, կայուն իրավական համակարգի ձևավորմանն ու համակարգային իրական բարեփոխումների իրագործմանը:

«Հայաստան» դաշինքի թիմին միանալով՝ նրա գլխավոր նպատակն է կառուցել պետություն, որն անվերապահորեն կսպասարկի յուրաքանչյուր հայ մարդու և հավաքական հայ ժողովրդի շահերը։ Նա քաղաքականության մեջ է՝ երկրում հավասարության մթնոլորտ ստեղծելու, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնելու և կայուն զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու հստակ հանձնառությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ