ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու անդամ է, «Անի» ԲԲԸ գլխավոր տնօրեն: Տնտեսական գիտությունների թեկնածու է, ունի սպայական կոչում (կրտսեր լեյտենանտ)։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ունի պետական և մասնավոր կառավարման, ինչպես նաև գիտամանկավարժական հարուստ փորձ: Ավելի քան մեկ տասնամյակ կրթել է տնտեսագետների նոր սերունդ ԵՊՀ-ում։ Համակարգման և կառավարման պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Ազգային ժողովում, եղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Որպես կամավոր՝ մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, արժանացել ՊՆ «Դրաստամատ Կանայան» և ՀՀ վարչապետի ոսկե մեդալների: Նրա առաքելությունն է տնտեսական և ռազմական անվտանգության ամրապնդումը։
Լինելով «Հայաստան» դաշինքի շարքերում՝ նրա գլխավոր նպատակն է ստեղծել ուժեղ, տնտեսապես զարգացած և անվտանգ պետություն: Նա քաղաքականության մեջ է՝ իր գիտելիքներն ու հարուստ փորձառությունը հայրենիքի, մասնավորապես մայրաքաղաքի զարգացմանն ու տնտեսական բարեկեցությանը ծառայեցնելու հանձնառությամբ։