Միհրդատ Մադաթյան

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ

Միհրդատ Մադաթյանը հասարակական գործիչ է, մասնագիտությամբ՝ հոգեբան: Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ է և Արհեստավարժ հոգեթերապևտիկ լիգայի միջազգային մակարդակի դասախոս։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ունի մասնագիտական և հանրային գործունեության երկարամյա փորձ: Հիմնադրել և ղեկավարում է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնը, որտեղ տասնյակ տարիներ անվճար հիմունքներով իրականացրել է դպրոցական հոգեբանների մասնագիտական վերապատրաստումներ՝ էականորեն նպաստելով կրթական համակարգում հոգեբանական ծառայության զարգացմանը: Նրա առաքելությունն է առողջ և պրոֆեսիոնալ հասարակության ձևավորումը:

Որպես «Հայաստան» դաշինքի թիմի անդամ՝ նրա գլխավոր նպատակն է վերականգնել ազգային-կրթական համակարգն ու արժանապատվությունը։ Նա քաղաքականության մեջ է՝ ամուր, կիրթ և պրոֆեսիոնալ կառավարվող պետություն կառուցելու հաստատակամությամբ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կապրի արժանապատիվ խաղաղության մեջ և իրեն լիովին պաշտպանված կզգա սեփական հայրենիքում։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ