ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆ
Նարեկ Մանթաշյանը տնտեսագետ է, պետական և հասարակական գործիչ, Արդարադատության մայոր: Տնտեսական գիտությունների թեկնածու է (ՀՊՏՀ): Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունի պետական կառավարման ոլորտի, կրթության և հասարակական գործունեության հարուստ փորձ: Ղեկավարել է համալսարանական ուսումնական կենտրոններ, տարիներ շարունակ կրթել երիտասարդների։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում՝ ծառայելով նաև սահմանին։ Որպես կամավոր՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նրա առաքելությունն է կառուցել արդար և հզոր պետություն, որտեղ պատասխանատվությունն իրական է, իսկ մարդը՝ արժեք:
Լինելով «Հայաստան» դաշինքի անդամ՝ նրա գլխավոր նպատակն է արմատախիլ անել պետական համակարգում արմատացած սուտն ու անարդարությունը։ Նրա մոտեցումն է՝ պարտության էջը վերջնականապես փակելու և իր զավակների ու ապագա սերունդների համար անվտանգ, ուժեղ և արժանապատիվ հայրենիք կերտելու հաստատակամությամբ: