Ռուբինա Պետրոսյան

ՌՈՒԲԻՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռուբինա Պետրոսյանը իրավաբան և փաստաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու: Որպես դասախոս՝ երկար տարիներ գիտամանկավարժական գործունեություն է ծավալում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, հեղինակ է մեկ տասնյակ գիտական հոդվածների: Ամուսնացած է:

Ունի պետական կառավարման և իրավապաշտպան գործունեության ավելի քան 11 տարվա փորձ: Տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Ազգային ժողովում, արդարադատության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում: Հիմնադրել և ղեկավարում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Լույս ու սեր» հասարակական կազմակերպությունը։ Նրա առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ամրապնդել հանրային արդարությունը:

2020 թվականից ակտիվ քաղաքականության մեջ է։ «Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է մասնակցել ազգային շահով առաջնորդվող ինքնիշխան պետության կերտմանը: Նա պայքարում է երկրում խարխլված իրավական ինստիտուտները վերակառուցելու և իրական արդարություն վերականգնելու հաստատակամությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ