Սամվել Հակոբյան

ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Հակոբյանը իրավաբան և քաղաքագետ է, Երևանի ավագանու նախկին անդամ: Ունի իրավունքի և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան: Ամուսնացած է:

Որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ հետևողականորեն պաշտպանել է քաղաքացիների իրավունքները։ Դատական ատյաններում հաղթանակներ է արձանագրել ապօրինի սահմանված կայանման վճարների դեմ և առանցքային դերակատարում ունեցել հանրային տրանսպորտի թանկացման դեմ համաքաղաքային պայքարում: Նրա առաքելությունն է իր մասնագիտական գիտելիքն ու փորձը ծառայեցնել արդյունավետ և արդար պետական կառավարմանը:

«Հայաստան» դաշինքի թիմին միանալով՝ նրա գլխավոր նպատակն է երաշխավորել անվտանգ և արժանապատիվ կյանք հայրենիքում: Նա քաղաքականության մեջ է՝ երկրի ազգային անվտանգությունը, արդարադատության համակարգը և պետական ինքնիշխանությունն անխախտելիորեն ամրապնդելու հստակ հանձնառությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ