Բորիս Թամոյան

Սևակ Խաչատրյան

Սևակ Խաչատրյանը քաղաքական և համայնքային գործիչ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Ամուսնացած է, ունի երկու որդի:

Ունի բարձրագույն կրթության կառավարման և մասնավոր հատվածում ղեկավարման հարուստ փորձ: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՊՏՀ պրոռեկտորի պաշտոնը, իսկ այժմ ֆինանսական գծով փոխտնօրեն է մասնավոր ընկերությունում: 2021 թվականից ղեկավարում է Վաղարշապատ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը: Նրա առաքելությունն է տնտեսագիտական և կառավարչական իր հմտությունները ծառայեցնել համայնքների զարգացմանն ու երիտասարդության ներուժի իրացմանը:

«Հայաստան» դաշինքի շարքերում նրա գլխավոր նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման համակարգի առողջացմանն ու տնտեսապես կայուն պետության կերտմանը: Նա քաղաքականության մեջ է՝ գրագետ լուծումներով երկրի համաչափ զարգացումն ապահովելու և գալիք սերունդների համար պաշտպանված հայրենիք կառուցելու հաստատակամությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՑ ՀԵՏՈ

ԾԱՆՈԹԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ