Վերադառնալ թիմ

Արթուր Ղազինյան

Ծնվել 1979 թվականի նոյեմբերի 10-ին, Երևանում: Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Հեղինակել է երկու մենագրություն, երկու տասնյակից ավելի գիտական հոդված 2004-2008 թվականներին եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական: 2009-2010 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը: 2010 թվականից հիմնադրել և ԵՄ աջակցությամբ ղեկավարում է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը: