«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
![](/sites/default/files/styles/news_full/public/2021-05/1x1.jpg?itok=_mzIUmSw)
Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:
Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի մամուլի ծառայությունը. հեռախոս՝ 012 84 84 84:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։
Պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։
«Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը»։