июн 08, 2021

Ռոբերտ Քոչարյան․ Ընտրություն պետք է կատարել արժանապատիվ խաղաղության ու կյանքը չոքած շարունակելու միջև

«Նախկինում մեր երկրում կազմակերպված ընտրությունները եղել են թիմերի միջև պայքարի ձևով, փորձում էինք համոզել՝ ով ավելի լավ և ավելի ճիշտ կղեկավարի Հայաստանը։ Բայց երբեք չի եղել երկրի լինել-չլինելու հարց»,- Սիսիան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբեք չի եղել երկրի անպաշտպան մնալու հարց։ Մենք հաղթած երկիր էինք, հաղթած ժողովուրդ և ավելի շատ մտածում էինք՝ ոնց զարգացնել երկիրը, վերացնել կոռուպցիան և այլ հարցեր էինք քննարկում։ Այսօր մի նժարի վրա դրված են բոլորովին այլ հարցեր։ Այսօր ընտրություն պետք է կատարել արժանապատիվ խաղաղության ու կյանքը կզած, չոքած շարունակելու միջև, անվտանգ երկիր ունենալու ու մշտապես սպառնալիքների վտանգի տակ ապրելու միջև, տնտեսական վերելք ու տնտեսական անկում ունենալու միջև, փոխադարձ հարգանքի ու գեներացվող ատելության միջև»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։