июн
08, 2021
Վահե Հակոբյան․ Այս ապիկարները փորձում են ամեն տեղ վախի մթնոլորտ տարածել
«Այսօր արդեն 2-րդ օրն է և այս իշխանության մարզային և դրսից ներկայացուցիչները զանգում են, գալիս են, հանդիպում են, ահաբեկում են և վախեցնում մարդկանց, որ իրենք չգան մեզ հետ հանդիպման»,- այսօր՝ հունիսի 8-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Մենք ստանում ենք զանգեր արդեն 2 օր շարունակ, որ կներեք, բայց չենք ուզում գալ, այսինքն այդ վախի մթնոլորտը այս ապիկարները փորձում են տարածել ամեն տեղ, ամենուր։ Բայց ամոթ է, ժողովուրդ, սրանցից վախենալ, պարզապես ամոթ է, որ գնան ու ձայն տան սրանց։ Իսկ այսօր ամենախիզախները գալիս են, կանգնում են մեր կողքին»,- ասաց Վահե Հակոբյանը։