Назад
Գեղամ Նազարյան
Ծնվել է 1971 թվականի հուլիսի 6-ին, Երևան քաղաքում: Լրագրող, քաղաքագետ, քաղաքական գործիչ: Մասնակցել է Առաջին Արցախյան պատերազմին, պարգևատրվել: 1995 թ.-ից մինչև 1999, ապա 2006 թ.-ից մինչև 2010 թ. աշխատել է «Հայք» օրաթերթում, եղել է գլխավոր խմբագիր: 1999 թ.-ից – 2006 թ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում` ղեկավարելով միջազգային բաժինը: 2011 թ.-ից «Թոփնյուզ» լրատվական կայքի հիմնադիրն ու խմբագիրն է:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ է: Հանդիսանում է «Նեոպրեսս» ՍՊԸ տնօրենը: 2020 թ. 44 օրյա պատերազմից հետո հիմնել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը, որի նպատակներից մեկը պատերազմի վերաբերյալ կարևոր փաստերի հավաքագրումն է:
Բազմաթիվ հոդվածների և մի քանի գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա: