Ասպրամ Կրպեյան
Ծնվել է 1990 թ. փետրվարի 20-ին, Երևանում քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան։
Ավարտել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիան՝ ստանալով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների մագիստրոսի աստիճան։ Ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով դիվանագիտական գիտությունների մագիստրոսի աստիճան։
Աշխատել է կառավարական և կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում (Ժնև), ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:
Արժանացել է մի շարք գերատեսչական պարգևների և պատվոգրերի: Արտերկում մասնակցել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Այժմ «ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է: