Назад

Անժելա Նալբանդյան

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 24-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը՝ լեզվաբան-երկրագետի մասնագիտացմամբ, իսկ 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ եվրոպագիտության մագիստրոսի աստիճանով:

2010-2013թթ. աշխատել է Արմենիա ԹՎ հեռուստաընկերության կոմերցիոն բաժնում՝ որպես գովազդային մասնագետ: 2013-2014թթ․ զբաղեցրել է «ՊանԱրմենիա Մեդիա Գրուպ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը: 2014-2015թթ․ եղել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի գլխավոր պրոդյուսերը: 2015-2021թթ․ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ աշխատակազմի ղեկավար և PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր: Այժմ զբաղեցնում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը: