Назад

Մարիա Պետրոսյան 

Ծնվել է 1993 թվականի փետրվարի 5-ին, Երևան քաղաքում։ 

Իրավաբան է, ավարտել է Ֆրանսիական Համալսարնը (Jean Moulin Lyon 3) և ՀՀ Կառավարման Ակադեմիան։ Արտերկրում մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի։

2014 թ.-ից հանդիսանում է «Ինթերնեյշնլ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2014-2015 թթ.-ին աշխատել է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական ընկերությունում` որպես լրագրող։ Այնուհետև 2016 – 2018 թթ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում «Հանրային Կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես տարածաշրջանային փորձագետ։ 2018 թ.-ից աշխատում է «Հանրային դիվանագիտություն» ԲՀԿ-ում՝ որպես միջազգային կապերի մասնագետ։ «Պարա թիվի»-ում հանդիսանում է «Գերակա իրավունք» հաղորդաշարի հեղինակ, որի նպատակն է հասարակության իրավագիտակցության բարձրացումը։ Այժմ սովորում է ՌԴ արդարադատության համալասարանում (ВГУЮ) և ՀՀ Փաստաբանական դպրոցում։