июн 09, 2021

Ռ․ Քոչարյան․ Պետք է վստահ լինենք, որ քայլում ենք դեպի ուժեղ Հայաստան, և որ ամեն ինչ լավ է լինելու

Երևանի Նոր Նորք վարչական համայնքում այսօր՝ հունիս 9-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը, որտեղ ելույթ են ունեցել դաշինքի առաջնորդները և անդամները։

Հանրահավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, թե ինչպիսինն է եղել Երևանը 1997-98 թվականներին և ինչպես է փոխակերպվել հետագա 10 տարիներին։ Դաշինքի առաջնորդն ընդգծել է, որ նրանց թիմը գալիս է քաղաքացիների կյանքը բարելավելու և անվտանգ դարձնելու համար։

«Հունիսի 20-ին սպասում ենք ձեզ, ձեր քվեներին, և պետք է վստահ լինենք, որ քայլում ենք դեպի ուժեղ Հայաստան, և որ ամեն ինչ լավ է լինելու», - եզրափակել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։