Ռոբերտ Քոչարյան․ Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այո՛, Շուշին գիտակցաբար հանձնվել է
«Ամենացավալին այն է, որ ադրբեջանցիները մտել են Շուշի առանց որևէ տեխնիկայի, ուղղակի պիկապներով Հադրութից հասել են Շուշի։ Եվ այդ ամբողջ ճանապարհին նրանց չեն կանգնեցրել, իսկ այդ հնարավորությունը կար»,- Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այդ պատճառով մարդիկ հիմա իրավունք ունեն մտածելու, որ եղել է հանցավոր գործարք, և Շուշին հանձնվել է։ Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ։ 5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություն չեն։ Նման առաջարկ եղել է, նման ձայնագրություն հնչել է։ Առաջարկ եղել է նաև այս իշխանությանը, և միայն իշխանափոխությունից հետո է պարզվելու՝ թե իրականում ինչ է կատարվել։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այո՛, Շուշին գիտակցաբար հանձնվել է», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։