июн
10, 2021
Ռոբերտ Քոչարյան․ Տնտեսության զարգացման և ներդրումների համար պետք է անդադար աշխատանք
Տնտեսության զարգացման և ներդրումների համար պետք է անդադար աշխատանք, յոլա գնալու մասին չէ խոսքը։ Կենսամակարդակն ավելացնելու այլ տարբերակ չկա։ Մենք աշխատող ժողովուրդ ենք։ Այս մասին Ապարան համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքացիներին մտահոգում էր գնաճը, գազի գինը, գյուղատնտեսական սուբսիդիան, աշխատատեղերի հարցը։ Նախագահ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավաման տարիներին գնային կայնունություն է եղել և ասաց, որ հիմա էլ հնարավոր է այդ հարցը կարգավորել։