июн 12, 2021

«Հայաստան» դաշինքն այսօր Վանաձորում բազմամարդ հանրահավաք է հրավիրել

«Հայաստան» դաշինքն այսօր Վանաձորում բազմամարդ հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում ելույթ են ունեցել դաշինքի առաջնորդներն ու պատգամավորության թեկնածուները։ Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ 

«Վանաձորցիները մեծ դերակատարութուն են ունեցել իմ կենսագրության մեջ։ 1988 թ․-ին այս հրապարակում ես ընտրվել եմ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Եղել է ընդամենը մի հանրահավաք։ Ես այն ժամանակ առաջին անգամ էի Վանաձորում։ Հետո վերընտրվեցի 1989 թվականին։ Դա ինձ համար չափազանց կարևոր էր, քանի որ այդ մանդատն ինձ հնարավորություն տվեց Խորհդային ժամանակաշրջանի վերջին տարիներին անվտանգ աշխատել Ղարաբաղում։

Դուք ինձ չէիք ճանաչում այն ժամանակ, բայց երկու անգամ վստահության քվե եք տվել։ Հիմա դուք ինձ ճանաչում եք և կարող եք համեմատել՝ արդյո՞ք 1988 թվականին ճիշտ որոշում եք կայացրել։ Հիմա ես նորից ձեր առջև եմ կանգնած․ վիճակը ծանր է, և ես կրկին դիմում եմ ձեզ վստահության քվե ստանալու համար», - հայտարարեց Քոչարյանը։

vanadzor1
 vanadzor2 
vanadzor3 vanadzor4
vanadzor5  vanadzor6
vanadzor7 vanadzor8

vanadzor9 vanadzor10