Ռ․ Քոչարյան․ Ամեն ինչ անելու ենք, որ ձեր հոգսերը թեթևանան
«Այսօր առաջին հանդիպումը ունեցել ենք Սպիտակի կենտրոնում, որը կառուցվել է իմ նախագահության օրոք, մշակույթի տան դիմաց, որը ևս ամբողջությամբ կառուցվել է այն տարիներին։ Հետո հանդիպում ունեցանք Ստեփանավանում՝ Մշակույթի տանը, որը երկրաշարժից հետո առաջին անգամ վերանորոգվեց իմ նախագահության տարիներին։ Այս ամբողջ ճանապարհը՝ մինչև Տաշիր, անցել ենք մի ճանապարգհով, որը նույնպես այն տարիներից է մնացել՝ 2003 թվականից»,- Լոռու մարզի Տաշիր քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Նա հավելեց, որ Տաշիր քաղաքում էլ նոր շենքեր կան, բարեկարգ, բայց դա էլ Կարապետյանների շնորհիվ է։ Ասաց, որ եթե տաշիրցիներն իրենց հույսը այս իշխանության հետ կապեին, ամեն ինչ քանդված կլիներ։
«Մենք գալիս ենք ամեն ինչ անելու, որ ձեր հոգսերը թեթևանան»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։