июн
13, 2021
Ի․ Սաղաթելյան․ Հարցականի տակ է դրված երկրի ինքնիշխանությունը
Մեր երկրի սահմաններն այսօր վտանգված են, հարցականի տակ է դրված երկրի ինքնիշխանությունը, կա սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ. «Հայաստան» դաշինքի՝ Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այդ ճգնաժամից դուրս գալու միակ միջոցը այդ ժգնաժամն ստեղծողին և միակ մեղավորին հունիսի 20-ին իշխանությունից հեռացնելն է։
«Այդ ընտրություններին որոշվելու է մեր երկրի լինել-չլինելու հարցը։ Մենք մեր թիմով պատրաստ ենք լուծել երկրի առջև կանգնած երեք հիմնական խնդիրները՝ անվտանգության, տնտեսական և ներազգային համերաշխության։ Ժամանակին մենք այդ հարցերը պատվով լուծել ենք և հիմա էլ պատրաստ ենք ձեր հետ միասին երկիրը բերել բնականոն զարգացման փուլ»,- նշեց Սաղաթելյանը։