июн 14, 2021

Վահե Հակոբյան․ Այսօրվա իշխանությունն արդեն ընդունել է իր պարտությունը

«Այսօրվա իշխանությունն արդեն ընդունել է իր պարտությունը։ Քարոզարշավի ժամանակ նրանք իրենց հետ ավտոբուսներով մարդ են տանում՝ ցույց տալու՝ իբրև թե ժողովուրդ են հավաքում»,- Դիլիջանում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իրենց քարոզարշավին նրանք փորձում են խոսել մեր անցյալից։ Ինչպիսի անցյալ ու ներկա նրանք ունեն՝ մենք գիտենք։ Ու վա~յ էն ապագային, որ նրանք պետք է բերեն։

Ի տարբերություն ընտրություններին հայտ ներկայացրած մնացած ուժերի՝ «Հայաստան» դաշինքն ունի հստակ ծրագիր։ Մեր թիմը մի քանի անգամ ապացուցել է, թե ինչպես կարող են ճգնաժամային իրավիճակից երկիրը հանել։ Իհարկե՝ ես խոսում եմ մեր առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, ով հերթական անգամ մտավ այդ ծանր բեռի տակ և առաջարկեց նաև մեզ։ Եթե չլիներ իր անձի հեղինակությունը, ես անձամբ դեռ երկար կմտածեի։ Սակայն այս դեպքում ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել, որովհետև հաղթող ուղին մշտապես ուղեկցում է հաղթող մարդկանց»,- նշեց Վահե Հակոբյանը։