июн 01, 2021

Ռոբերտ Քոչարյան․ Պետությունը պետք է հնարավորություն ստեղծի, որ երիտասարդը կարողանա աշխատանքային փորձը ձեռք բերել

Գործարարը միշտ էլ պահանջելու է աշխատանքային փորձ, և պետության գործառույթն է՝ ստեղծել հնարավորություն, որ երիտասարդը կարողանա այդ աշխատանքային փորձը ձեռք բերել և դառնալ աշխատուժի շուկայի անդամ, պահանջարկ ձևավորի։ Այս մասին գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ցավոք, մեզ մոտ դպրոց-արտադրություն-արդյունաբերություն կապը խզված է։ Մենք ունենք միջնակարգ և ավագ դպրոցներ, բայց մասնագետ պատրաստելու հաստատություն՝ քոլեջներ, ուսումնարաններ, որպես այդպիսիք, շատ քիչ են։ Այստեղ մեծ անելիք ունենք։ Գյումրիում միշտ ցուցանիշներն ավելի վատն են եղել։ Սա Շիրակի մարզի՝ դեռ աղետի գոտի մնալու հետ է կապված։ Մեր ծրագրում կա դրույթ այդ անհամաչափությունը վերացնելու համար», - նշեց Քոչարյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր հերթին ավելացրեց, որ Շիրակի մարզի զարգացման համար առաջնահերթ ուշադրություն է դարձվելու օդանավակայանի աշխատանքի արդիականացմանը, տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, տոհմային անասնապահությանը և ջերմոցային տնտեսությանը։