«Հայաստան» դաշինքը խոստանում է՝ Հայաստանը վերածնվելու է և պահպանի իր ազգային արժեհամակարգը
Այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ «Հայաստան» դաշինքի պայքարի սկիզբը դրվեց հայ ժողովրդի համար խորհրդանշական օրը՝ մայիսի 9-ին, Երևանի Ազատության հրապարակում։ Այնուհետև այդ պայքարը դարձավ հաղթարշավ, որով «Հայաստան» դաշինքն անցավ հանրապետության բոլոր մարզերով՝ հանդիպումներ ու հանրահավաքներ ունենալով բնակիչների հետ։ Մեկ անգամ չէ, որ շեշտվել է․ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար։
«Հայաստան» դաշինքը խոստանում է՝ Հայաստանը վերածնվելու է, Հայաստանը պահպանելու է իր ազգային արժեհամակարգը, որովհետև այս դաշինքի թիմն ունի կամք, գիտելիք ու փորձ։ Եվ որ ամենակարևորն է, «Հայաստան» դաշինքը գլխավորում է հաղթած նախագահ, Արցախի հերոս, Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ամեն ինչ լավ է լինելու։