Назад

Լիլիթ Գալստյան

Ծնվել 1962 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): Հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների թեկնածու: 1990 թվականից ՀՅԴ անդամ է։

1999 թվականից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2006-2007 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1986 թվականից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։ Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։ 

Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։