июл 13, 2021

Սաղաթելյան․ Մենք չենք ընկճվելու․ բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է

«Մի առիթով ասել եմ՝ Նիկոլի ձեռքը ճար լինի՝ 270 հազար քաղաքացիները, ովքեր մեզ քվեարկել են, բոլորին հատ-հատ կձերբակալի»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է, որ փորձելու են այդ ճանապարհով գնալ, ճնշումները շարունակել, բայց մի կարևոր հանգամանք և փաստ չեն հասկանում, որ դա մեզ չի ընկճելու և մեզ մեր պայքարից հետ չի պահելու. բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է: Իսկ ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն՝ վերջնական որոշում կկայացնենք ՍԴ-ի որոշումից և եզրակացությունից հետո»,- ասաց նա։