июл
13, 2021
Վահե Հակոբյան․ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզանից գողացել են մեր հաղթանակը
«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։
Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզանից գողացել են մեր հաղթանակը»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։