авг 13, 2021

Կան բառեր և արտահայտություններ, որոնք ցավոտ զգացողություններ են առաջացնում ՔՊ-ի մոտ

 

8-րդ գումարման Ազգային Ժողովն այս շաբաթ շարունակեց իր աշխատանքը։ Մասնավորապես՝ պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները և ընտրեցին նախագահներին։ Այս անգամ ևս հնչեցին կոշտ ելույթներ և արձագանքներ։

Պարզ դարձավ, որ կան որոշ բառեր և արտահայտություններ, որոնք ցավոտ զգացողություններ են առաջացնում իշխող ուժի ներկայացուցիչների մոտ։ ԱԺ աշխատանքներին հետևողներին անակնկալ էր սպասվում․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կրքերը բորբոքվեցին, խոսնակ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հրահանգեց անջատել ուղիղ եթերը։

Ինչպե՞ս անցավ աշխատանքային երկրորդ շաբաթը՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում։