«Հայաստան» դաշինք․ Արմեն Չարչյանի կալանքը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով
«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։
«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը՝ կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին:
Կալանքը՝ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձև, այս իշխանության կայուն ձեռագիրն է, խախտելով սահմանադրական և իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ: Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով: Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում:
Նշվածով մեր հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց այս իշխանությունների՝ հանրային համերաշխության հերթական սուտ ու կեղծ օրակարգը որդեգրելու մեջ։ Պատահական չենք համարում, որ այս խայտառակ որոշումը կայացվեց սահմանային լարված իրավիճակի ու կառավարության ծրագրի ներկայացումից առաջ: Մեր արձագանքը այս ապօրինություններին լինելու է համարժեք», - ասվում է հայտարարության մեջ: